Найти тему
Armenia Today

Ինչո՞ւ է հայկական կողմը հրաժարվել մասնակցել ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպմանը

Լավրովն ու Բայրամովն այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ափսոսանք են հայտնել, որ Երևանը հրաժարվել է ԱԳՆ եռակողմ հանդիպմանը մասնակցելուց։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

Նրանք քննարկել են իրավիճակը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։ Սերգեյ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։

Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման դինամիկ աշխատանքի շարունակման կարևորությունը։

Ինչպես Armenia Today-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում