ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի քննադատությանը՝ կապված ռուս խաղաղապահների առաքելության հետ: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կատարում են իրենց առաքելությունը: «Մինչ այս բազմիցս սրացումներ եղել են, կողմերը միմյանց մեղադրել են, և հենց ռուս խաղաղապահներն են իրավիճակը կայունացնելու համար արել ամեն հնարավորը: Նրանց մոտ դա ստացվել է»,- նշել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նա ընգծել է, որ խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է համարում։ Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարել է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը փաստացի չի կատարում ստանձնած պարտավորությունը՝ այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությա
ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է որակել Փաշինյանի քննադատությունը
22 декабря 202222 дек 2022
13
1 мин