Մեծ ջանքեր են պահանջվում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, և մենք պետք է հասկանանք, որ իրավիճակի կարգավորման համար Ադրբեջանը պետք է ընդունի Արցախի անկախությունը և գնա բանակցությունների: Սա հնարավոր է միայն փոխզիջման միջոցով. մի կողմը չի կարող մտածել, որ կարող է կրակել և ստանալ ամեն ինչ, իսկ մյուս կողմը ոչինչ չստանա: Այս մասին ամերիկյան հեղինակավոր CBN պարբերականին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը: Նա նշել է, որ այս իրադարձությունները բացահայտ կերպով ցույց են տալիս, թե ինչ կարող է կատարվել Արցախի հետ, եթե հանկարծ այն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո: «Իրավիճակը բարդ է, որովհետև ձմեռ է, սննդի, դեղորայքի, վառելիքի պաշարները սահմանափակ են: Մենք չգիտենք, թե դեռ որքան սա կարող է շարունակվել, և ստիպված ենք սահմանափակումներ կիրառել: Չնայած այս բոլոր փորձություններին՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչներն ամուր վճռականություն են դրսևորում: Այս դժվարություններն ու սահմանափակումները մարդկանց ավելի համախմբված են դարձ
Իրավիճակի կարգավորման համար Ադրբեջանը պետք է ընդունի Արցախի անկախությունը. Ռուբեն Վարդանյան
22 декабря 202222 дек 2022
27
2 мин