ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է 2022 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված 15 մարզական լրագրողների և ՀՀ 33 մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների/հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ: Այսպիսով՝ 2022 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել. Ալեքսանյան Արթուր (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն) Ամոյան Մալխաս (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ) Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն) Գասպարյան Սամվել (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն) Դավթյան Արթուր (սպորտային մարմնամարզություն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն) Լալայան Վարազդատ (ծանրամարտ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն) Հարությունյան Արսեն (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն) Հովսեփյան Անի (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն
Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2022 թ. մրցույթի հաղթողները
22 декабря 202222 дек 2022
1
1 мин