Շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը (ԱՄՆ), անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը, իր Facebook-յան էջում հայրենիքին ու արցախահայությանն օգնելու կոչով է հանդես եկել: «Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար հայ արդեն 11 օր գտնվում է շրջափակման մեջ։ Ադրբեջանն էքզիստենցիալ սպառնալիքի պայմաններում տարբեր անօրինական մեթոդներով փակում է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրում հստակեցվում է, որ ճանապարհը բաց է մնալու և սպասարկելու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Հենց հիմա ադրբեջանցի «բնապահպանական ակտիվիստը» ծաղրում է ռուսական խաղաղապահ ուժերին»,- գրել է նա: Արոնյանի խոսքով՝ քանի դեռ տարբեր կազմակերպություններ դատապարտում են ադրբեջանցի պաշտոնյաների այս սադրիչ գործողությունները, ժամանակն անցնում է, երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիվանդանոցները պայքարում են մատակարարումների համար, իսկ պարենի դեֆիցիտն անխուսափելի է: «Կոչ եմ անում ուժերի սահման
Կոչ եմ անում օգնել իմ հայրենիքին, շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայի. Լևոն Արոնյան
22 декабря 202222 дек 2022
7
1 мин