Արցախի օմբուդսմենը Twitter-ում հրապարակել է Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում երկու ժամ առաջ նկարահանված տեսանյութ, որտեղ ադրբեջանցի «բնապահպանները» թույլ չեն տալիս անցնել ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենան։ Երկու ադրբեջանցի հրամայում են բոլորին ավելի ամուր հավաքվել ճանապարհի կենտրոնում՝ այն ամբողջությամբ փակելու համար։ Նրանք բղավում են. «Բոլորը կենտրոնում, բոլորը դեպի ներս (դեպի ճանապարհ): Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Դեկտեմ
Ադրբեջանցի «բնապահպանները» թույլ չեն տվել, որպեսզի ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենան անցնի
22 декабря 202222 дек 2022
2
1 мин