Найти в Дзене
Armenia Today

ԱՄՆ Սենատը հաստատել է Լին Թրեյսիին Ռուսաստանում նոր դեսպան նշանակելը

ԱՄՆ Սենատը հաստատել է Պետդեպարտամենտի կադրային աշխատակցուհի Լին Թրեյսիին Ռուսաստանում նոր դեսպան նշանակելը, փոխանցում է РИА новости - ն։

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել Կոնգրեսի ստորին պալատի 55 անդամ, մեկը դեմ է արտահայտվել։

2014-2017 թվականներին Թրեյսին զբաղեցրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալի պաշտոնը։ Նա տիրապետում է ռուսերենին։

ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Սալիվանը սեպտեմբերի սկզբին ավարտել է իր աշխատանքը Մոսկվայում՝ կնոջ հիվանդության պատճառով։

Մինչ դեսպանի իրավահաջորդի ժամանումը, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները կատարում է Էլիզաբեթ Ռուդը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում