Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ուղղաթիռով շտապ տարհանել են Բուենոս Այրեսի փողոցներից, հայտնում է Todo Noticias հեռուստաալիքը։ Աղբյուրը հայտնում է, որ փողոց դուրս եկած շուրջ 5 մլն արգենտինացիներ փակել են քաղաքի գրեթե բոլոր փողոցները, ինչի արդյունքում ֆուտբոլիստների ավտոբուսը չի կարողացել հասնել մայրաքաղաքի կենտրոն։ Իշխանությունները ստիպված են եղել չեղարկել չեմպիոնական շքերթը և ներողություն խնդրել բոլորից։ Այդուհանդերձ, ուղղաթիռն անցել է Բուենոս Այրեսի վրայով մոտ 1000 մետր բարձրության վրա, չեմպիոններն օդից ողջունել են միլիոնավոր երկրպագուների ամբոխին։ Հիշեցնենք, որ Արգենտինան ԱԱ-2022-ի եզրափակչում հաղթեց Ֆրանսիային (3:3, 11 մետրանոցներ 4:2) և պատմության մեջ երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Չեմպիոնական շքերթի ժամանակ Արգենտինայի հավաքականը շտապ տարհանվել է ուղղաթիռով
21 декабря 202221 дек 2022
13
~1 мин