Բաքուն կողմնակալության մեջ է մեղադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամ պետություններին, ասվում է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ, որը վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի ճանապարհին իրավիճակի քննարկմանը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Ադրբեջանը ևս մեկ անգամ կոչ է անում այդ պետություններին պահպանել ՄԱԿ - ի կանոնադրությունից և միջազգային իրավունքից բխող պարտավորությունները, զերծ մնալ միջազգային մակարդակով ճանաչված սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած հայտարարությունից», - ասվում է հայտարարության մեջ: Ադրբեջանը կոչ է արել միջազգային հանրությանը համոզել Հայաստանին պատասխանել Ադրբեջանի առաջարկին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին ն
Բաքուն կողմնակալության մեջ է մեղադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամ պետություններին
21 декабря 202221 дек 2022
6
1 мин