Ռուսական զորքերի խմբավորումները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքերը մեջբերել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Ռուսական զորախմբերը շարունակում են մնալ Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը։ Տարվա ընթացքում մարդասիրական ակցիաներ են անցկացվել՝ ականազերծում, բնակչությանը բուժօգնություն է ցուցաբերվել«, - հայտարարել է Շոյգուն։ ՌԴ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20-ին հայտնել էր, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին իրավիճակը մնում է անփոփոխ: «Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից շարունակվում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ – Գորիս ճանապարհահատվածով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ», — ասված է հաղորդագրության մեջ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Շոյգուն Ղարաբաղում խաղաղության հիմնական երաշխավոր է համարել ռուս խաղաղապահներին
21 декабря 202221 дек 2022
14
~1 мин