Ստեփանակերտում տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին: Այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։ «Հարգելի՛ հայրենակիցներ, չնայած շրջափակման հետևանքով ստեղծված բազում անհարմարություններին՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է մեր երեխաներին չզրկել ամանորյա տրամադրությունից: Ուստի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, հրավիրում ենք բոլորիդ Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը»,- ասված է հայտարարությունում։ Քաղաքապետարանը հայտնում է նաև, որ այդ օրը նախատեսվում է նաև մանուկների մասնակցությամբ հետաքրքիր ծրագիր։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայ
Ստեփանակերտի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 23-ին
21 декабря 202221 дек 2022
6
1 мин