«Ժողովուրդ»-ը գրում է, որ Ազգային ժողովի ղեկավարությունը մտադիր է հերթական պարգեւավճարը շնորհել յուրայիններին: Նրա խորհրդարանական աղբյուրները հայտնում են, որ ԱԺ-ում որոշվել է 13-րդ աշխատավարձի տեսքով, ամենայն հավանականությամբ, միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին, նրանց օգնականներին ու խմբակցության փորձագետներին բաժանել պարգևավճարներ: Ըստ թերթի՝ ընդդիմադիր «Հայաստան» և«Պատիվ ունեմ» խմբակցությունների թե՛ պատգամավորները, թե՛ նրանց օգնականներն ու թե՛ փորձագետները հերթական անգամ պարգևավճար չեն ստանա: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունն ԱԺ լրատվական վարչությունը մեկնաբանեց՝ այդպես էլ չհերքելով, որ նման մտադրություններ ԱԺ ղեկավարությունը չունի: «Պարգևատրելու մասին կարգադրությունը սովորաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, ու մինչև այժմ Աժ նախագահի կողմից ստորագրված նման կարգադրություն չկա»,- նշել է խորհրդարանի լրատվական վարչության ղեկավար Լաուրա Անտոնյանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram
Պարգևավճարներ կստանան միայն ՔՊ-ականները. ընդդիմությանը չեն տա. «Ժողովուրդ»
21 декабря 202221 дек 2022
6
~1 мин