Найти тему
Armenia Today

Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է ՄԱԿ անվտանգության նիստի արդյունքներին

Իմ երեկվա հարցազրույցն արձագանքներ է ստացել և պետք է ասեմ, որ խոսքս վերաբերվում էր ոչ բոլոր մարդկանց: Այս մասին առավոտյան ուղիղ եթերում ասաց Արցախի պետքարտուղար Ռուբեն Վարդանյանը: Նա երեկ ուղիղ եթերում ասել էր, որ այլ երկրներից Արցախի մասին հայտարարություն սպասելուց առաջ պետք է հասկանալ, թե արդյո՞ք մենք բավական ուշադրություն ենք արժանացնում Արցախի հարցը: Նա մասնավորապես ասել էր, որ հենց Հայաստանը չի անդրադառնում Արցախին:

«Ես գիտեմ, որ շատ մարդիկ շատ բան են անում Արցախի համար»,- ասաց Վարդանյանը՝ մասնավորապես նշելով ՄԱԿ անվտանգության նիստում արված հայտարարությունները, որի ետևում, Վարդանյանի խոսքով՝ իհարկե մեծ աշխատանք կա, ինչի համար նա շնորհակալություն հայտնեց:

«Շատ կարևոր է, որ Արցախի հարցը նորից հնչեց ամենաբարձր անվտանգության քննարկման օրակարգում և շատ կարևոր է, որ արձագանքը միակողմանի էր»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց նաև, որ Արցախն արդեն 200 ժամից ավել է, ինչ գտնվում է շրջափակման մեջ, Հայաստանին կապող միակ ճանապարհը դեռևս փակ է:

Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում