Մարտակերտ-Քարվաճառ ավտոճանապարհն ադրբեջանցիների համար փակ է և այնքան է փակ մնալու մինչև ադրբեջանցիները չբացեն Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։ Այս մասին «Արցախի» հանրային հ/ը-ի հետ զրույցում նշել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը։ «Այդ ճանապարն ադրբեջանցիների համար փակ է դեկտեմբերի 12-ից», - նշել է նա։ Արցախի շրջվարչակազմերի ղեկավարների խոսքով գոյատևումը շրջաններում նորմալ է։ Նրանք նշել են, որ պարենի պակաս ևս չկա, բայց պահեստներում պաշարները նվազում են։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելա
Մարտակերտ-Քարվաճառ ավտոճանապարհն ադրբեջանցիների համար դեկտեմբերի 12-ից փակ է
20 декабря 202220 дек 2022
38
1 мин