Ադրբեջանը միջպետական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հայցում նշվում է, որ պաշտոնական Երևանը պատասխանատվություն է կրում 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Լաչինում և հարակից գյուղերում «ադրբեջանցիների պատկանող հարյուրավոր սեփականության օբյեկտների ոչնչացման համար»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: ՄԻԵԴ-ը վերջնաժամկետ էր տրամադրել Ադրբեջանին, որից հետո որոշում կկայացներ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմը դեկ