Անհանգիստ մարդիկ իրենց քաղաքական ու հասարակական կապերով փորձում են մեզ վարկաբեկել: Այս մասին այսօր Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: «Ես շատ մարդկանց եմ «կպել», ու այնքան ֆեյք ու կեղտ են լցնում: Ինչպես ռուսներն են ասում, պարզվում է, «медовый месяц закончился»: Այսինքն՝ հասկանում են, թե ինչ ենք փոխում, ինչպես ու դրանից առաջացած դժգոհությունները տարբեր ձևերով օգտագործելով՝ փորձում են ամեն կերպ մեզ վարկաբեկել, բայց մենք չենք վախենում, հանգիստ շարունակում ենք մեր գործը»,- ասաց Վարդանյանը: Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ նա նշեց, որ Արցախը Հայաստանին կապող մայրուղին բաց չէ, թեպետ այդ առումով տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում: Նա ընդգծեց, որ ադրբեջանցիները շարունակում են խանգարել՝ չթողնելով, որ մեքենաներն անցնեն ճանապարհով: «Իրենք ամբողջությամբ պետք է դուրս գան»,- հավելեց նա: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Անհանգիստ մարդիկ փորձում են վարկաբեկել մեզ. Ռուբեն Վարդանյան
20 декабря 202220 дек 2022
8
1 мин