Հայաստանի թիմը Գերազանցության մրցանակ է ստացել երիտասարդ գիտնականների միջազգային մրցույթում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները մրցանակն ստացել են Ինդոնեզիայում կայացած Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին։ «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտներ, այժմ արդեն ԵՊԲՀ 1-ին կուրսի ուսանողներ Մհեր Սարաֆյանը, Մանե Կուրղինյանը և 3-րդ կուրսի սովորող Մհեր Կուրղինյանը կենսաբանության ուսուցիչ Ռուբինա Հարությունյանի հմուտ ղեկավարությամբ ներկայացրել են իրենց հետազոտական 2 ծրագրերը, որոնք կատարվել են ՀՀ գիտահետազոտական հիմնարկների հետ համագործակցությամբ: Հեղինակավոր մրցույթին մասնակցել է ավելի քան 1000 թիմ 5 մայրցամաքից, որոնցից եզրափակիչ փուլ է անցել 50 թիմ: Հայաստանի ուսանողների ներկայացրած երկու աշխատանքն էլ արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին՝ Գերազանցության մրցանակի /Excellence Award/՝ ստանալով երաշխավորություն՝ տպագրվելու Ինդոնեզիայի գիտական խորհրդի ամսագրում /Journal of I
Հայաստանի թիմը Գերազանցության մրցանակ է ստացել երիտասարդ գիտնականների միջազգային մրցույթում
19 декабря 202219 дек 2022
4
~1 мин