«Հանուն Արցախի ճանապարհի երեքշաբթի երեկոյան ժամը 19։30-ին հավաքվում ենք Օպերայի բակում և այնտեղից քայլերթով գնալու ենք Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատներ, որից հետո գնալու ենք ՄԱԿ-ի գրասնեյակի դիմաց, որտեղից պետք է մեր ձայնը լսելի դարձնենք ամբողջ աշխարհին»։ Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել մի խումբ դերասաններ։ Նրանք նշել են, որ սա քաղաքական ակցիա չէ, այլ փորձ է օգնել արցախցիներին, որոնք ներկա պահին շրջափակման մեջ են։ Հայտնի դերասանուհի Թամարա Պետրոսյանը նշել է, որ ակցիային կարող են միանալ բոլոր ցանկություն ունեցողները։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով
Քայլերթ հանուն կյանքի ճանապարհի. հայտնի դերասանների նախաձեռնությունը
19 декабря 202219 дек 2022
4
1 мин