Մի խումբ քաղաքացիներ այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ «Եկել ենք մեր աջակցությունը հայտնենք արցախցի մայրիկներին, երկրորդը՝ նամակը փոխանցենք ՄԱԿ-ի գրասենյակին, և երրորդը կոչ հղենք այն մարդկանց, ովքեր Երևանում են և իրենց զերծ են պահում այս ամենից, պետք է իմանան, թե ինչ վիճակում են մեր 120 հազար համերկրացիները»,-նշել են նորածինների մայրերը։ Մայրիկներից մեկը նշեց, որ տեղյակ լինելով, որ ամբողջ Ստեփանակերտում և Արցախի դեղատներում վերջացել է կաթնային խառնուրդով կերը, իրենք՝ սրտացավ մայրիկներով որոշել են իրենց պարզ ակցիան անել՝ նամակ տալ ՄԱԿ-ի գրասենյակին։ «Ընդամենը՝ մեկ խնդրանք ունենք՝ հիշե՛ք Արցախում կա շատ խոցելի խումբ՝ մինչև մեկ տարեկան նորածինները, որոնք սնվում են կաթնախառնուրդով։ Եթե դա վերջանա, ապա նրանք սնվելու այլ բան չունեն, և շատ լուրջ առողջական ռիսկեր են առաջանում, եթե այս իրավիճակն ավելի երկարի։ Ներկայացված է այս հարցը, որ այս խնդիրը կա։ ՄԱԿ-ը հումանիզմի միակ աղավնին է՝ որպես հումանիստական կառույց արեք ձեր անելիքը»,- նշեց կանանցից մեկը։ Arm
Եկել ենք մեր աջակցությունը հայտնենք արցախցի մայրերին, որոնք ունեն նորածիններ. մայրիկների ակցիան ՄԱԿ-ի մոտ
19 декабря 202219 дек 2022
2
1 мин