Найти тему
Armenia Today

Մահացել է Գալուստ Սահակյանը

Քիչ առաջ մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։

Կայքի փոխանցմամբ՝ նա տևական ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից, իսկ վերջին օրերին նրան տեղափոխել էին Գերմանիայի Դաշնություն` բուժման: Նշվում է, որ այսօր առողջական վիճակը կտրուկ վատացել է, և Գալուստ Սահակյանի կյանքը փրկել չի հաջողվել:

Նշենք, որ Գալուստ Սահակյանը 74 տարեկան էր։

1992-1996 թթ. նա եղել է Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա առաջին տեղակալ։
1995-1999 թթ.  եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1999-2003 թթ.  եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար։
2003-2007 թթ.  կրկին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։

2007-2012 թթ.  նաև կրկին ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2008 թ. նոյեմբերի 11-ից 2012 թ. մայիսի 31-ը  եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, եղել է  ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
2014-2017 թվականներին Գալուստ Սահակյանը եղել է ՀՀ ԱԺ նախագահը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում