Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների՝ ‹‹Ազատ հայրենիք-ՔՄԴ›› խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանի և «Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի հետ այսօր այցելել է Մարտունի, Արցախի հերոս Արթուր Աղասյանի անվան մշակույթի պալատում հանդիպում ունեցել բնակիչների հետ: Արցախի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պետնախարարը կարևորել է Արցախի համար բարդ ու ճգնաժամային այս իրավիճակում բնակչության հետ կապը՝ ընդգծելով, որ այն հաղթահարելու այլ տարբերակ, քան համախմբվելն է, չկա: Այդ գիտակցումով են նախաձեռնվել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ համատեղ այս հանդիպումները՝ փոխանցելու համար Արցախի կառավարության և խորհրդարանի միակամությունը: Հանդիպմանը պետնախարարը և պատգմավորները
Ռուբեն Վարդանյանը ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ այսօր այցելել է Մարտունի
19 декабря 202219 дек 2022
9
1 мин