Найти тему
Armenia Today

Արդեն ութերորդ օրն է՝ փակ է Լաչինի միջանցքը․ Փաշինյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակի մասին։ Նա արձանագրել է, որ 8 օր է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում։ Փաշինյանը նաև նշել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայությունից։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Նշվում է, որ 1 100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում