1 Սաղմոս Դաւթի, երբ նա կերպարանափոխեց իր դէմքը Աբիմելէքի առջեւ, եւ սա բաց թողեց նրան, որ գնայ:
2 Ամէն ժամ Տիրոջն օրհներգեմ,
նրա օրհնութիւնն ամէն ժամ բերանումս լինի:
3 Անձս Տիրոջով թող պարծենայ,
հեզերը թող լսեն եւ ուրախանան:
4 Մեծարեցէ՛ք Տիրոջն ինձ հետ մէկտեղ,
բարձրացնենք նրա անունը միասին:
5 Խնդրեցի Տիրոջն, ու նա լսեց ինձ
եւ իմ բոլոր նեղութիւններից փրկեց ինձ:
6 Մօտեցէ՛ք Տիրոջն ու լո՛յս առէք,
եւ թող ձեր երեսը չամաչի:
7 Աղքատն այս Տիրոջը դիմեց, եւ Տէրը նրան լսեց
ու իր բոլոր նեղութիւններից փրկեց նրան:
8 Տիրոջ հրեշտակների բանակն իր երկիւղածների շուրջն է
եւ պահպանում է նրանց:
9 Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք, թէ որքան քաղցր է Տէրը.
երանելի է այն մարդը, որ յոյսը դրել է նրա վրայ:
10 Վախեցէ՛ք Տիրոջից, բոլոր սրբե՛րդ նրա,
քանզի նրանից վախեցողները ոչ մի պակասութիւն չեն ունենայ:
11 Մեծամեծներն աղքատացան ու սովի մատնուեցին,
բայց ովքեր Տիրոջն են փնտռում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու:
12 Եկէ՛ք, իմ որդինե՛ր, եւ լսեցէ՛ք ինձ. ես կը սովորեցնեմ ձեզ Տիրոջ երկիւղը:
13 Ո՞վ է մարդն այն, որ սիրում է կեանքը,
եւ ուզո