Ադրբեջանը բողոքի նոտա է հայտնել UNICEF-ի երևանյան գրասենյակի ղեկավարի արտահայտությունների կապակցությամբ։ UNICEF-ի ադրբեջանական գրասենյակի ղեկավարը հրավիրվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական կապերի բաժին։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հանդիպմանը UNICEF-ի ներկայացուցիչներին մտահոգություն է հայտնվել այդ կառույցի երևանյան գրասենյակի ղեկավարի կողմից Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտահայտած մտահոգության կապակցությամբ։ Ընդգծվել է, որ «ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը գերազանցել է իր մանդատը և լիազորությունների շրջանակը»։ Հիշեցնենք, որ UNICEF-ի երևանյան գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ «Լաչինի միջանցքի փակումն ազդում է երեխաների վրա՝ սահմանափակելով նրանց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար անհրաժեշտ հիմնական ծառայությունների հասանելիությունը»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քա
Բաքուն բողոք է հայտնել UNICEF-ին՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված հայտարարության համար
30 декабря 202230 дек 2022
12
1 мин