Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եռօրյա սուգ է հայտարարել Պելեի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է երկրի կառավարության պաշտոնական կայքը։ «Երկրում պաշտոնապես սուգ է հայտարարվել երեք օրով՝ հաշված սույն Հրամանագրի հրապարակման օրվանից՝ ի սուգ նախկին ֆուտբոլիստ Էդսոն Արանտես դու Նասիմենտուի՝ Պելեի մահվան»,- ասվում է հայտարարության մեջ։ Սուգը կավարտվի դեկտեմբերի 31-ին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 82 տարեկան հասակում մահացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել Պելեի մահվան կապակցությամբ
30 декабря 202230 дек 2022
2
~1 мин