Մեր երկրում, սեզոնայնությամբ պայմանավորված, վերջին 2 շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվություն է գրանցվում, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: Ակտիվության բարձր ինտենսիվություն կա նաև Եվրոպական տարածաշրջանի երկրներում։ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` կանխարգելիչ միջոցառումները լավագույն գործիքն են հիվանդության տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունը հորդորում է տարեց մարդկանց և քրոնիկական հիվանդություններով անձանց հանրային վայրերում կրել դիմակ վարակվելուց խուսափելու համար: Սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների դեպքում կրել դիմակ, հատկապես հանրային տրանսպորտից օգտվելիս, փակ տարածքներում և մարդկանց կուտակումների ժամանակ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Տարեցներին և քրոնիկ հիվանդներին խորհուրդ է տրվում հանրային վայրերում կրել դիմակ. ԱՆ
30 декабря 202230 дек 2022
~1 мин