Կարող եմ վստահաբար ասել, որ երկու տարվա ընթացքում տրանսպորտային բարեփոխումների գրեթե 90 տոկոսը կարող ենք համարել ավարտված։ Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասեաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Տրանսպորտային բարեփոխումները չեն ենթադրում միայն ավտոբուսների ձեռքբերում։ Բարեփոխումները տրանսպորտի ոլորտում ենթադրում են միասնական տոմսային համակարգի ներդրում, հարմարեցված կանգառասրահներ, չվացուցակ, միգուցե՝ հեռախոսային հավելված, առանձնացված գծեր տրանսպորտի համար և այլն»,- ասաց նա։ Նա նշեց, որ մետրոյի և ավտոբուսների համակարգված աշխատանք պետք է ներդրվի։ Մեկ շաբաթ առաջ որոշվել է միասնական տոմսային համակարգի ներդրման տենդերի հաղթողը։ «Կարծում եմ, որ 2023թ., հավանաբար, համակարգը պետք է ներդրվի»,- ավելացրել է պաշտոնյան։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Երկու տարվա ընթացքում տրանսպորտային բարեփոխման գրեթե 90 տոկոսը կարող ենք համարել ավարտված․ Ավինյան
30 декабря 202230 дек 2022
~1 мин