Երևանում ապաստարանների վիճակը զգալիորեն բարելավվել է։ Այս մասին տարեմուտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտի խնդիրները դեռ երկար ժամանակ են լինելու, իսկ դա նշանակում է, որ պետք է ավելի շատ աշխատել,պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Քանի որ անգամ պատերազմի և անվտանգության ոլորտի խնդիրների առկայության պայմաններում կյանքը պետք է շարունակվի։ Ավինյանի խոսքով՝ այս մեկ տարում իրականացվել է ապաստարանների մաքրման մեծածավալ աշխատանք, սակայն խնդիրը լիովին լուծված չէ։ Շարունակելով Երևանում իրականացրած բարեկարգման աշխատանքների թեման՝ Ավինյանը տեղեկացրեց, որ վերանորոգվում է երկու պոլիկլինիկա և 22 մանկապարտեզ։ Նրա խոսքով, տարվա ընթացքում ևս երկու մանկապարտեզներում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, իսկ մեկ մանկապարտեզ շինարարական մրցույթի փուլում է։ Փոխվարչապետի խոսքով՝ մանկապարտեզներում և պոլիկլինիկաներում վերանորոգման և շինարարական աշխատանքներն իրականացվում են երկու տարբեր ծրագրերով։ «Ծրագրերի հաջող ընթացքը մեզ նաև թույլ տվ
Ապաստարանների վիճակը Երևանում զգալիորեն բարելավվել է, ֆոնդը համալրվում է․ Ավինյան
30 декабря 202230 дек 2022
1 мин