Найти тему
Armenia Today

Կրակոցներ Երևանում․ դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխվել գնդապետի որդին

Դեկտեմբերի 30-ին կրակոցներ են հնչել Երևանում, դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխվել գնդապետի որդին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում։ Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։ Բժշիկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել ու վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 35-ամյա Էդուարդ Ն․-ն, ում մարմնի վրա առկա է եղել 10-ից ավելի սուր կտրող-ծակող գործիքով ստացած բազմաթիվ հարվածի հետքեր։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող առարկան, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորի հայրը ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանն է, որն աշխատել է նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, և նրա մասին դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ գուցե տղայի հետ հաշվեհարդար են տեսել հոր պատճառով, ով բազմաթիվ քաղաքացիների խոշոր չափի գումարներ է պարտք։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում