Ռուսաստանը մտահոգված է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների համար Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման գործում առաջընթացի բացակայությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսական կողմը, մասնավորապես՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը, շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել այս իրավիճակի կարգավորման համար», - ընդգծել է նա: Զախարովան նշել է, որ ռուս խաղաղապահների դեմ ցանկացած հարձակում և սադրանք վնասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը, և կոչ է արել Բաքվին և Երևանին խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները: «Հանդես ենք գալիս տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման և երկու երկրների հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև շփումների հաստատման օգտին», - ասված է ՌԴ ԱԳՆ պ
ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում առաջընթացի բացակայության պատճառով
30 декабря 202230 дек 2022
5
1 мин