ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Կապան համայնքի նախկին ղեկավարի Աշոտ Հայրապետյանի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները, նրան մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Կապան համայնքի նախկին ղեկավար Ա. Հ.-ն, 2012 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցնելով նշված պաշտոնը, հաստատապես տեղյակ լինելով, որ նույն համայնքի բնակիչներից մեկը, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Քաջարանյան մայրուղու վրա գործող ռեստորանային համալիրի դիմաց գտնվող 1,4 հա հողամասի վրա շարունակում է ինքնակամ կառուցել դեռևս 2008թ.-ից սկսված 64 ք/մ շինությունը, որը նրա մահից հետո՝ 2016թ.-ին, շարունակել է որդին, պաշտոնավարման ընթացքում նշված շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինչպես նաև նրանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չի ձեռնարկել: Բացի այդ, Ա.Հ.-ն ապօրինի կառուցված վերոնշյալ շինությունում անխափան ջրամատակարարու