Найти в Дзене
Armenia Today

Կրեմլը՝ ԼՂ միջազգային խաղաղապահներ ուղարկելու հնարավորության մասին

Միջազգային խաղաղապահները կարող են Լեռնային Ղարաբաղում կարող են աշխատանքներին ներգրավվել միայն հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե դրա համար կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը: Դուք գիտեք, որ Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցներից է, Ադրբեջանը մեր շատ արժեքավոր և թանկ գործընկերն է»,-ասել է Պեսկովը։

Նա այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե ՌԴ-ն պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պետք է ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Արցախ միջազգային խաղաղապահներ ուղարկելու հարցի քննարկում նախաձեռնի:

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը փաստացի չի կատարում ստանձնած պարտավորություները, որոնք ամրագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։

Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում