Արցախում սահմանվել են հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ: Այս մասին համատասխան որոշում է ընդունել Արցախի Հանրապետության կառավարությունը: «Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով ու Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ»,-ասված է որոշման մեջ: Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 13.00-ին: Այս որոշմամբ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 15-ից ավելի անձանց մասնակցությամբ տոնական, ընտանեկան կամ անձնական այլ ճաշկերույթների կազմակերպումը և անցկացումը։ Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 35-ից ավելի անձանց մասնակցությամբ սգո արարողությունների կազմակերպումը և անցկացումը։ Արգելվո
Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ Արցախում
29 декабря 202229 дек 2022
2
1 мин