ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակված չէ իր ընկեր, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակելուն նա հակված չէ ոչ թե նրա համար, որ կասկածում է նրա հավատարմությանը, այլ որովհետեւ նա քաղաքական դեմք չէ, չի կարող այդ մեգանախարարությունը ղեկավարել և խոսել էլ չգիտի, իսկ ՆԳ նախարարը ստիպված է լինելու հարցազրույցներ տալ, ԱԺ հարցուպատասխանին մասնակցել, նախագծեր զեկուցել։ Եվ չխայտառակվելու համար մտածում են նշանակել ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանին, թեև նա էլ սուպերնախարարի չի ձգում։ ՆԳՆ-ի կազմի մեջ կմտնեն ԱԻՆ-ը, ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը, որոնց պետերը լինելու են ՆԳ նախարարի տեղակալներ։ Իսկ Վահե Ղազարյանը կշարունակի ղեկավարել ոստիկանությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: