Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ներկայացրել է իր կարծիքը՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որտեղ արտացոլված դրույթները նա խնդրահարույց է որակել: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակի FaceBook-յան էջից: «ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ նախագիծը չի անցել պատշաճ հասարակական և մասնագիտական քննարկում, անգամ ապահովված չէ ապագայում դրանց կատարող մարմինների հետ նախնական խորհրդատվությունը: Առաջարկվող իրավակարգավորումներն հնարավորություն են ընձեռում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում սահմանափակելու հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակությունը, Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիությունը, ինչպես նաև արգելափակելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողությունը» ,-ասված է հայտարարության մեջ: Ընդգծվել է, որ միջոցառումները սահմանափակում են մարդու իրավունքները, առավելապես կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվությ
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում Արդարատության նախարարության նախագիծը
29 декабря 202229 дек 2022
1 мин