Найти тему
Armenia Today

ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով կառավարությունը աշխատանքային խումբ է ձևավորվել․ վարչապետ

Հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։ Այս մասին կառավարության այս տարվա վերջին նիստում ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ աշխատանքային խպմբի խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում  իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ։

Վարչապետը նշեց, որ Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է, հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ լինելով բլոկադայի տարբեր կողմերում։

Նա նաև նշեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում