Ադրբեջանի կառավարությունը Բրիտանական Anglo Asian Mining Company ընկերությանը է փոխանցել Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի հանքավայրի կառավարումը, հաղորդում է CivilNet-ը: Պարբերականի տվյալներով՝ ընկերության բաժնետերերից մեկը ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի վարչակազմի ղեկավարն է։ Պարբերականի տվյալներով՝ հանքի կառավարումը փոխանցվել է հուլիսին՝ 3 մլրդ դոլարի գործարքի շրջանակներում: Նշվում է, որ Կաշենի պղնձամոլիբդենային հանքը ներկայումս գտնվում է Արցախում տեղակայված Base Metals ընկերության կառավարման ներքո: Պաշտոնապես գրանցված Մեծ Բրիտանիայում՝ Anglo Asian Mining Company-ն իր կայքում հայտնել է, որ 2022 թվականի հուլիսի 5-ի կոնցեսիոն պայմանագիրը ներառում է երեք հանքավայր՝ 340 քառակուսի մղոն ընդհանուր մակերեսով: Հանքերից մեկը, որ Ադրբեջանը փոխանցել է ընկերությանը, Արցախի Մարտակերտի շրջանի Կաշենի պղնձամոլիբդենային հանքն է։ Պարբերականը նշում է, որ ընկերությունն իր հաղորդագրության մեջ օգտագործել է Կաշենի ադրբեջանական անվանումը և հայտնել, որ 2016 թվականի հունվարի դրությամբ հանքավայրի պաշ
Ադրբեջանը բրիտանական ընկերությանն է փոխանցել Արցախում Կաշենի հանքավայրի կառավարումը. ԶԼՄ
16 декабря 202216 дек 2022
26
2 мин