Կիպրոս-Արցախ միջխոհրդարանական բարեկամության խումբը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի դեմ ուղղված շարունակական ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ «Լաչինի միջանցքը փակելու քարոզչական նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին դեռ ամիսներ առաջ: Ակնհայտ է, որ այդ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի պետական իշխանությունների կողմից՝ նպատակ ունենալով կտրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանից, հետևաբար նաև արտաքին աշխարհից»,- ասված է հայտարարությունում։ Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը կանգնած է սկսվող պարենային և հումանիտար ճգնաժամի առաջ, և որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունը։ «Ադրբեջանի վարքագիծը բացահայտում է Արցախի և Սյունիքի հայերի նկատմամբ ցեղասպանությունը շարունակելու Բաքվի մտադրությանը: Բացի մեր գործողություններից, մենք՝ որպես Կիպրոս-Արցախ բարեկամության խումբ, կոչ ենք անում Կիպրոսի կառավարությանը և Ներկայացուցիչների պալատին, ինչպես նաև կիպրացի պատգամավորներին խնդրել միջազգային հանրությանը, այդ թվո
Կիպրոս-Արցախ բարեկամության խումբը խստորեն դատապարտում է ԼՂ հայերի դեմ ուղղված ցեղասպանությունը
16 декабря 202216 дек 2022
1
1 мин