Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար-համակարգող Սերգեյ Շահվերդյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ ադրբեջանցի լրագրողները, օգտվելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակից, թափանցել են Եղիշե Առաքյալի վանք, որը մինչ այժմ համարվում էր, որ գտնվում է չեզոք գոտում։ Նշենք, որ 5-րդ դարում հիմնադրված հայկական վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգմ
Ադրբեջանցիները մուտք են գործել Արցախի հետ շփման գծի չեզոք գոտում գտնվող Եղիշե Առաքյալ վանքի տարածք
16 декабря 202216 дек 2022
31
1 мин