Վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: Այս մասին հայտնեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ դա եղել է առանց նախապայմանների: Պետնախարարի խոսքով՝ Ադրբեջանը որոշել է այսօր բացել Լաչինի միջանցքը: «Խոստացել են նաև բացել Լաչինի միջանցքը: Դա իրենք են որոշել, որովհետև հասկացել են, որ արցախցին անկոտրում է»,- ասաց Վարդանյանը՝ նաև նշելով, որ պետք է պատրաստվել, քանի որ մշտապես սպասելի են նման սադրանքներ: Նշենք, որ «Արցախգազը» տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության
Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, ճանապարհը խոստացել են այսօր բացել. Ռուբեն Վարդանյան
16 декабря 202216 дек 2022
5
1 мин