Հրազդանից Աբովյան ընթացող էլեկտրաքարշի խցիկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգն ստացվել է այսօր՝ ժամը 05։56-ին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից երկաթգծի 51-րդ կայարան ընկած հատվածում այրվում է բեռնատար գնացքի էլեկտրաքարշը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնի գյուղի մոտակայքում՝ Հրազդան քաղաքից Աբովյան ընթացող էլեկտրաքարշի խցիկում․ տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:28-ին: Մասամբ այրվել է «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրաքարշի խցիկը՝ սարքավորումներով (մոտ 10 քմ): Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հրազդանից Աբովյան ընթացող էլեկտրաքարշի խցիկում հրդեհ է բռնկվել
16 декабря 202216 дек 2022
1
~1 мин