Ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը Բաքվի կողմից տարածաշրջանում ռուս խաղաղապահների առաքելությունը խափանելու փորձ է: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: «Բաքվում, հավանաբար, կարծում են, որ Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունն Ուկրաինայում բարենպաստ պահ է Անդրկովկասում ՌԴ ազդեցության թուլացման համար։ Արդյոք շատ վա՞ղ չէ նման կարծիք ունենալ»,-ասել է Զատուլինը: Նա ընդգծել է, որ բնապահպանության մասին հոգ տանելու կեղծ պատրվակով Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները: «Ադրբեջանական նոր սադրանքը հայերին հայրենի հողից դուրս մղելու ռազմավարության մի մասն է, որը կարող է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ առաջացնել»-շեշտել է պատգամավորը՝ Լաչինի միջանցքի արգելափակումը որակելով որպես «շրջափակում»: Պատգամավորը Բաքվից պահանջել է դադարեցնել այն: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարությունը, դիվանագետներն ու զինվորականները համոզիչ փաստարկներ կգտնեն իրավիճ
Բաքվի քայլը խաղաղապահների առաքելությունը խափանելու փորձ է. Զատուլին
15 декабря 202215 дек 2022
24
1 мин