Armenia Today-ը ներկայացնում է ցուցանիշներ, թե 2022թ.-ի 11 ամիսների տվյալներով քանի անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և նրանցից քանիսն են ՌԴ քաղաքացիներ: 2022թ. հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 23.553 անձ, որից 22.755 ազգությամբ հայեր են, 17.788-ը՝ ՌԴ քաղաքացի: Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից: Նշենք, որ մեր հարցադրումների հիմքում հաշվի ենք առել այս տարվա փետրվարից սկսված ու մինչ օրս շարունակվող ռուս-ուկրաինական ճգնաժամը, որի արդյունքում Հայաստանում մարդկային ներհոսք եղավ: Ըստ Անձնագրերի և վիզաների վարչության տրամադրած տվյալների, 2022թ. փետրվարի 24-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 22.138 անձ, որից 21.381 ազգությամբ հայ, 17.391 ՌԴ քաղաքացիներ են: 2022թ. հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է՝ 23.553 անձ, որից 22.755 ազգությամբ հայ,
Քանի՞ անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, քանի՞սն են ՌԴ քաղաքացիներ
15 декабря 202215 дек 2022
25
1 мин