Դեկտեմբերի 12-ին Թումոն, գերմանական KfW Group-ը և Starkmacher e.V.-ն ստորագրեցին պայմանագիր՝ Մանհայմում Թումո կենտրոն բացելու մասին: Սա կլինի երկրորդ Թումո կենտրոնը Գերմանիայում` 2020-ին բացվաց Բեռլինի Թումոյից հետո: Այս մասին հայտնում են ԹՈՒՄՈ-յի հանրային կապերի բաժնից։ Ստորագրման արարողության ժամանակ Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն ընդգծեց. «Շատ ուրախ ենք, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ Մանհայմի երիտասարդների` տեխնոլոգիական կրթության միջոցով իրենց ամբողջ ներուժն իրացնելու հարցում։ KfW-ի մեր գործընկերներն ունեն հստակ տեսլական գերմանացի պատանիների հաջորդ սերնդի կարիքների վերաբերյալ: Նրանք մեծ արդյունավետությամբ են ներկայացնում Թումոյի կոնցեպտը և միավորվում գործընկերների հետ` ծրագիրն ամբողջ երկրով տարածելու համար»: Եռակողմ պայմանագիրը ստորագրել են Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, KfW-ի նորարարությունների բաժնի ղեկավար Մայքլ Շտրաուսը և Starkmacher e.V.-ի համահիմնադիրներ Քրիստիան Ռոյզերն ու Նիկոլաս Բոշը: Թումոն ամպային համակարգի միջոցով միջազգային գործընկերներ