Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ։ Կողմերն ավելի վաղ համակարգված քայլեր են ձեռնարկել օդային տարածքի բացման ուղղությամբ։ Ուղղակիորեն Թուրքիան մի շարք որոշումներ է ընդունել ավիափոխադրումների ոլորտում, ինչը նպատակ ուներ բարձրացնել վստահությունը։ Կարծում եմ, որ Երևանն էլ պետք է անկեղծ քայլեր ձեռնարկի Անկարայի հետ երկխոսության համար։
Այս մասին չորեքշաբթի թուրքմենական Ավազում լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է պատասխանի Թուրքիայի անկեղծ քայլերին։ «Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները չափազանց բաց են, ուստի, անկասկած, [Երևանի] անկեղծ քայլերը անպատասխան չեն մնա։ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար կարևոր են կոնկրետ քայլերը։ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ խաղաղության համաձայնագիր ստորագրի», - ասել է թուրք նախարարը։
Չավուշօղլուի խոսքով՝ բոլոր կողմերը պետք է գիտակցեն, որ բոլոր որոշումները պետք է բխեն հենց տարածաշրջանի երկրներից։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ թուրք նախարարը նշել է, որ Արցախում տեղակայված ռուս զինվորականները տարածաշրջան են ժամանել խաղաղություն ապահովելու նպատակով։ «Ռուսների առաքելությունը խաղաղությունը պաշտպանելն է։ Միաժամանակ, Ադրբեջանի հանքավայրերի շահագործումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին», - նշել է Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը։
Նրա խոսքով՝ այս հարցում առանձնահատուկ դեր են խաղում ռուս զինվորականները, որոնք «պատասխանատու են Լաչինի միջանցքի բնականոն գործունեության համար»:
Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին այդ հարցով։