Найти в Дзене
Armenia Today

Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ գիշերը կրակոցներ են եղել․ ՊՆ

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Նորաբակ և Սյունիքի մարզի Սրաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՊՆ-ն։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 15-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում