Popok Animation-ը, որը համագործակցում է համաշխարհային բրենդների հետ, մասնաճյուղ է բացել Երևանում։ Այս մասին Itel.am-ին հայտնել է ստուդիայի համահիմնադիր Աղվան Խաչատրյանը։ «Այս տարի ստուդիան մասնաճյուղ է հիմնել Երեւանում, իսկ մեր թիմը համալրվել է մի քանի բարձրորակ, կասեի՝ ոլորտի ուժեղագույն մասնագետներով։ Գյումրիում մեկ ամսից կտեղափոխվենք ավելի ընդարձակ գրասենյակ, որտեղ կգործի եւ՛ ստուդիան, եւ՛ մեր անիմացիոն դպրոցը, որը մարզերի երիտասարդների հետ շարունակում է աշխատել բացարձակ անվճար», - նշել է նա։ Խաչատրյանի խոսքով՝ անիմացիան ստուդիայի համար ստեղծում են ավելի քան 50 անիմատորներ, հրավիրվում են նաև մասնագետներ արտերկրից, որոնք վարպետության դասեր են անցկացնում ստուդիայի կոլեկտիվի և աշակերտների համար։ «Մեր թիմում կարեւորը մարդն է։ Տարածված կարծրատիպ կա, որ համակարգչով աշխատողները՝ ծրագրավորողները, անիմատորները, գրաֆիկ դիզայներները գիշեր-ցերեկ աշխատում են ու չեն քնում։ Մեզ մոտ հստակ օրենքներ կան աշխատանքի ու կյանքի բալանսը պահելու համար։ Օրինակ՝ մեր ստուդիայում աշխատանքային գրաֆիկն ազատ է: Չ