Найти в Дзене
Armenia Today

Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա. ԱԺ նախագահն արձագանքել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակմանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակմանը:

ԱԺ նախագահը նշել է, որ քաղաքացիական հագուստով և սպայական կոչումով «բնապահպանները», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով, փաստացի պատանդ են վերցրել 120 000 հայ բնակչության: Դրան հաջորդել է Արցախի գազամատակարարման անջատումը: Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ: Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա... »:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում