Найти в Дзене
Armenia Today

Ինչպես Ժաննա Անդրեասյանը դարձավ նախարար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը, որ մինչեւ նախարարի աթոռը զբաղեցնելը նախարարության՝ կրթության ոլորտը համակարգող փոխնախարար էր, նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների «լոբինգի» արդյունքում է նախարար դարձել:

Oրաթերթին հայտնի է դարձել, որ դեռ ամիսներ առաջ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը ստորագրահավաք է նախաձեռնել: Նպատակը նախկին նախարար Վահրամ Դումանյանին պաշտոնանկ անելն ու Անդրեասյանով փոխարինելն է եղել: ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի, Արսեն Թորոսյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Մարիա Կարապետյանի ու ՔՊ-ի՝ քաղհասարակության հատվածը ներկայացնող այլ պատգամավորների օժանդակությամբ է Դումանյանից ազատվելու ծրագիրը հաջողել, գրում է թերթը:

Նշվում է, որ ստորագրահավաքն այն ժամանակ Դումանյանի՝ պաշտոնից ազատելու համար բավարար հիմք չի եղել, բայց վարչապետ Փաշինյանի մոտ նստվածք է թողել այն իմաստով, որ ՔՊ-ի մի շարք պատգամավորներ դժգոհ են Դումանյանից:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում