Найти в Дзене
Armenia Today

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունն առանց նախապայմանների

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթեւեկությունն առանց նախապայմանների։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի մատակարարումը առանց որևէ պայմանի՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները»,- ասվում է հայտարարության մեջ։

Փարիզը նաև հիշեցրել է «հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին»։

«Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- ասված է Ֆրանսիայի նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում